Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի հին գվարդիայո՞վ

ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի հին գվարդիայո՞վ
13.03.2013 | 17:28

Կայքերում արդեն հրապարակվել են տեղեկություններ, որ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու են քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հայտնի շախմատիստ Սմբատ Լպուտյանը և Ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Ցուցակի մյուս անունները նույնպես հայտնի են, նրանցից շատերն այսօր էլ ավագանու անդամ են կամ էլ մշակույթի հայտնի գործիչներ. Աստղիկ Գևորգյան, Մարտին Վարդազարյան, Կամո Հովհաննիսյան, Հրանտ Թոխատյան, Լևոն Իգիթյան, բոլոր ժամանակներում մշտական փոխքաղաքապետ Կամո Արեյան, այլք: Իհարկե, մշակույթի գործիչների՝ Երևանի ավագանու ցուցակներում ընդգրկվելը, թվում է, կարող էր ինչ-որ ազդեցություն ունենալ մայրաքաղաքի՝ մշակութային- ճարտարապետական դեմքը փոխելու առումով: Բայց ավագանի դարձած մեր մշակութային գործիչները մինչ օրս որևէ ակնհայտ քայլ այդ ուղղությամբ չեն արել, պահպանել են քար լռություն: Այդ դեպքում ինչո՞ւ է ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին ներկայանում հին դեմքերով, երբ արտերկրում ուսանած, կառավարման մասին գիտելիքներ ու փորձ ունեցող երիտասարդ կադրերի պակաս չկա մեր երկրում, և՝ ով-ով, բայց Հանրապետական կուսակցությունը պետք է, որ նման խնդիր չունենա:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4720

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ